Ի նշան բողոքի Տոկիո կանչված Ճապոնիայի դեսպան Մասահարու Կոնոն նոյեմբերի 7-ին վերադարձել է Մոսկվա:

Դիվանագիտական հակամարտությունից հետո երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումը կայանալու է հաջորդ շաբաթ, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նոյեմբերի 13-ին կմեկնի Տոկիո՝ մասնակցելու գագաթնաժողովի, գրում է RBC-ն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am_ը, Մոսկվայի եւ Տոկիոյի միջեւ դիվանագիտական սկանդալ էր ծագել, երբ Դմիտրի Մեդվեդեւն այցելել էր Կուրիլյան կղզիներ, որոնք Ճապոնիան համարում է իրենը: