Նախնական տեղեկություններով՝ Ադրբեջանի կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը կայացած ընտրությունների արդյունքում կստանա խորհրդարանի 125 մանդատներից 68-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններ են կայացել Ադրբեջանում: Ընտրողների մասնակցությունը կազմել է 50,14 տոկոս: Ադրբեջանական ընդդիմության առաջնորդները հայտարարում են, որ շատ թեկնածուների գրանցումը մերժվել է:
Եվրպական դիտորդները բազմաթիվ խախտումներ են արձանագրել քվեարկության ընթացքում:





























