Life News ինտերնետային պարբերականի ձեռքի տակ է հայտնվել «Կոմերսանտ» թերթի լրագրող Օլեգ Կաշինի տանը տեղադրված տեսախցիկների տեսագրությունը, որտեղ երեւում է, թե ինչպես են ծեծելով մահվան դուռը հասցնում Կաշինին: (ուշադրություն. կադրերը ցնցող են):
Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես Կաշինի վրա են հարձակվում երկու մարդ, ովքեր սպասում էին նրա տան մատ` Մոսկվայի Պյատնիցկա փողոցում:
Հանցագործները լրագրողին ծեծի են ենթարկում ծաղկեփնջի մեջ թաքցրած երկաթե ձողով: Հայտնի է, որ հարձակումից առա հանցագործները որոշ տեղ քայլել են Կաշինի հետեւից: Ինչպես գրում է պարբերականը, հոկտեմբերի 18-ին «Վլաստ» ամսագրում տպագրվել է Օլեգի հոդվածը` նվիրված երկրում անցկացվող մարդահամարին, որտեղ լրագրողը, մասնավորապես, գրել է. «Իմ անձնական հպարտության առարկա է այն, որ արդեն որերորդ տարին է, ոչ ոք չգիտի, թե ես որտեղ եմ ապրում»:
Հիշեցնենք, որ անհայտ անձինք Կաշինին դաժան ծեծի են ենթարկել նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը` իր տան մոտ: Կաշինը ծանր վնասվածքներ է ստացել, կոտրել են նրա ծնոտը, ծնկները, դաստակը: Բացի այդ, նա գանգուղեղային վնասվածք է ստացել:
Կիրակի օրը լրագրողը նոր վիրահավությունների է ենթարկվել: Վիրաբույժներն աշխատել են 3 ժամ, որից հետո հավաստիացրել են, որ Օլեգի ուղեղին վտանգ չի սպառնում:
Նրա վրա հարձակման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել «Մարդկանց խմբի կողմից մահափորձ» հոդվածով: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրահանգել է Գլխավոր դատախազ Յուրի Չայկային այդ գործը վերցնել իր վերահսկողության տակ:





























