Նոյեմբերի 7-ի առավոտյան Սեւան-Երեւան ավտոճանապարհի 30 կմ-ում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չպարզված հանգամանքներում «ԲՄՎ-320» մակնիշի 10 ՏՏ 754 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրի ծառին:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել մեկ քաղաքացու եւ հանձնել շտապ օգնության աշխատակիցներին,իսկ ընդհանուր առմամբ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Չարենցավան քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել վարորդ`21-ամյա Էդգար Առաքելյանը, ուղեւորներ` 23-ամյա Արմեն Մելքոնյանը, 15-ամյա Ալվարդ Սեդրակյանը եւ 20-ամյա Ժորա Հովակյանը:

Վարորդի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ ուղեւորներինը` միջին ծանրության: