Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում նշանակել են Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին եւ ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանին: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության փետրվարի 16-ի նիստում:

Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Խորհրդի երրորդ անդամ կնշանակվի խոշորագույն ընդդիմադիր խմբակցության ղեկավարը: