Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրի Սիբիր - Զենիթ հանդիպումը զարմանալիորեն ուրախ ստացվեց: Մեկնարկային վեց րոպեում Զենիթը երկու գոլ բաց թողեց: Սակայն նույնիսկ այդպիսի ֆորայով Սիբիրը չկարողացավ դիմակայել` հետագայում հինգ գնդակ բաց թողնելով:

Զենիթը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը` 63 միավոր: Ինը միավոր քիչ ունի ԲԿՄԱ-ն: