Նոյեմբերի 6-ին Բելգիայի հայկական կազմակերպությունների ֆեդերացիան կազմակերպել է Բելգիայի մեկօրյա հայկական դպրոցների կազմակերպիչների եւ ուսուցիչների երկրորդ համաժողովը: Բացելով համաժողովը, ֆեդերացիայի նախագահ Գեւորգ Մինասյանը խոսել է այն խնդիրների մասին, որոնք ծառացած են  դպրոցների առջեւ:

Քննարկվել են դասագրքերի, ուսումնական ծրագրերի, երեխաների հայեցի դաստիարակության հետ կապված  եւ այլ հրատապ  հարցեր:

Ստեղծվել է մասնագիտական խումբ, որը մշակելու եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն է ներկայացնելու հիշյալ հարցերի մասին առաջարկություններ:

Որոշվել է նման համաժողովները դարձնել շարունակական: Հաջորդ համաժողովը կկայանա Լիեժում, 2011թ. փետրվար ամսին: