Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2011/2012 ուսումնական տարում Չեխիայի ԲՈՒՀ-երում ինֆորմատիկայի, տեխնիկական եւ բժշկական ուղղվածության մասնագիտություններով բարձրագույն մասնագիտական կրթություն` 1 կրթաթոշակ` բակալավրի կամ մագիստրոսի կրթական ծրագրով, ստանալու համար /1 տարվա ընթացքում չեխերեն լեզվի յուրացման նախապատրաստական կուրսով/: Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների եւ բուհերի /բակալավրի կրթական ծրագրի/ այն շրջանավարտները, որոնք հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ եւ տիրապետում են անգլերեն կամ չեխերեն լեզուներին:
Կրթաթոշակին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝
դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
դիմում-հարցաթերթիկ,
չեխական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
ինքնակենսագրություն /անգլերեն/(CV),
միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի կամ բակալավրի որակավորման ավարտական փաստաթղթի եւ ներդիրի պատճենները, նոտարի կողմից /չեխերեն, կամ անգլերեն, կամ ֆրանսերեն, կամ գերմաներեն, կամ իսպաներեն/ թարգմանված եւ ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ),
անձնագրի պատճենը,
ծննդյան վկայականի պատճենը /նոտարի կողմից թարգմանված/ եւ ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ),
բժշկի տեղեկանք` ըստ ներկայացվող ձեւի /նոտարի կողմից թարգմանված/,
3x4 չափսի 6 լուսանկար,
2 երաշխավորագիր /անգլերեն լեզվով/,
արական սեռի անձինք` զինգրքույկի պատճեն կամ դրան փոխարինող կցագրման վկայական կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք,
Կրթաթոշակի համար հավակնող դիմորդները պետք է հանձնեն քննություններ /բակալավրի կրթական ծրագրի համար/ 2010 թվականի ՀՀ բուհերի ընդունելության առարկայական ծրագրերին եւ գիտելիքների գնահատման չափանիշներին համապատասխան՝ ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաեւ մասնակցեն հարցազրույցի փուլին:
Մրցույթը տեղի կունենա Երեւանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում /Հանրապետության 73/ դպրոցում` նոյեմբերի 22-ից մինչեւ 27-ն ընկած ժամանակահատվածում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչություն (ք. Երեւան Կառավարության 3-րդ շենք, VI հարկ, 609 սենյակ, հեռ. 52-56-62), մինչեւ նոյեմբերի 19-ը ներառյալ:
Մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ www.msmt.cz կայքից:





























