Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 11-12-ին կմասնակցի Սեուլում կայանալիք G-20 երկրների գագաթաժողովին, որից հետո կմեկնի Բանգլադեշ։

Թուրքական Ihlassondakika-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի վարչապետին այցերի ընթացքում կուղեկցեն փոխվարչապետ Ալի Բաբաջանը, ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը, էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը, ինչպես նաեւ պատգամավորներ եւ գործարարներ։

Թուրքիայի վարչապետը Բանգլադեշում կհանդիպի նախագահի, վարչապետի եւ արտգործնախարարի հետ։ Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները: