Նոյեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Կաթողիկոսի գահակալման 11-րդ տարեդարձի կապակցությամբ կատարվել է Հայրապետական մաղթանք:

Մաղթանքի արարողության ավարտին ներկա ժողովրդին եւ եկեղեցականաց դասին իր օրհնությունն է բերել Գարեգին Բ կաթողիկոսը: