Հարկավոր է վերականգնել ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի ռազմական համագործակցությունը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Մյունխենում անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ ունեցած ելույթում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ձեր հարցին իմ պատասխանն այն է, եւ ես այդ մասին հայտնել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, որ հարկավոր է վերացնել բոլոր մտավախություններն ու կասկածները, հարկավոր է վերականգնել ռազմական համագործակցությունը: Յենս Ստոլտենբերգը երեկ իր տեղակալների շրջապատում չկարողացավ ասել, որ ՆԱՏՕ-ն արդեն պատրաստ է դրան, իսկ դա ցավալի է, քանի որ առանց պրակտիկ համագործակցության դիվանագետների հանդիպումները ոչ մի իմաստ չեն ունենա՝ կապված անվտանգության խնդիրների լուծման հետ»,- ասել է Լավրովը:



























