Բելգիայում գնացքը դուրս է եկել ռելսերից: Պատահարի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, շուրջ 20 վիրավոր կա:

Ըստ Reuters-ի՝ երկու տուժածի վիճակը շատ ծանր է:

Բելգիայի երկաթուղու օպերատոր Infrabel ընկերության տվյալներով՝ «գնացքը ռելսերից դուրս է եկել եւ կողաշրջվել Լյուվեն կայարանից դուրս գալուց հետո»: Վթարի պատճառը հայտնի չէ: