Արգենտինական Մենդոսա նահանգում ուղեւորատար ավտոբուս է շրջվել: Չիլի ուղեւորվող ավտոբուսը վթարվել է Անդերում: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նախնական տվյալներով՝ 19 մարդ է զոհվել: Ընդհանուր առմամբ՝ ավտոբուսում 40 մարդ է եղել, այդ թվում՝ երեք երեխա:
Մյուս ուղեւորների ճակատագրի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:


























