Նոյեմբերի 7-ից Երեւանում Դելֆինարիումի կառուցման դեմ ստորագրահավաք է սկսել, որը կտեւի մեկ շաբաթ: Ամցիայի նախաձեռնողներն են «Թռնչասերների կենտրոնը», «Էկոլոգիական, հասարակական դաշինքը» եւ Wildlife (վայրի կյանք) բնապահապանական կազմակերպության աշխատակից Սերդա Օզբենյանը:
Նամակ-ստորագրահավաքն ուղղված է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին, Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին եւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին:
Այս պահի դրությամբ, ստորագրահավաքին միացել է շուրջ 880 հոգի, Էկոլոգիական դաշինիք անդամները եւ 15 այլ կազմակերպություններ, այդ թվում Հայաստանի բոլոր «Օրհուս կենտրոնները», ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի Բնապահպանական հարցերով պատասխանատո Գոհար Ղազինյանը, Ղազախստանի երկու բնապահպանական կազմակերպություններ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը եւ այլք:
«Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը, ով նաեւ նամակի հեղինակներից մեկն է, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք դեմ են արտահայտվում դելֆինարիումի կառուցմանը, որովհետեւ այն ստեղծելու եւ դելֆիներ պահելու համար անհրաժեշտ են մի շարք պայմաններ, որոնք չկան Հայաստանում:
«Ջրամատակարարման առանձին համակարգ է պետք, ինչը չկա այս դեպքում: Ջուրը շատ յուրահատուկ նյութերով անընդհատ պետք է մաքրվի ու դա մեծ գումարների հետ է կապված: Արտառոց խնամք է պետք կենդանիների նկատմամբ, ինչը չի լինելու միանշանակ»,-ասաց բնապահպանը:
Բացի այդ, վարչապետին, քաղաքապետին եւ բնապահպանության նախարարին ուղված նամակում նշվում է, որ «Հայաստանի կլիման բոլորովին չի համապատասխանում դելֆինների կամ որեւէ այլ ծովային կենդանիների գոյատեւման համար»:
Ի դեպ Ադամյանը նշեց, որ նրանք 2.5 ամիս առաջ են դիմել քաղաքապետարան, որպեսզի վերջինս ներկայացնի դելֆինարիումի կառուցման վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը, սակայն դեռ ոչ մի արձագանք չեն ստացել:
Հարցին, թե ստորագրահավաքին միացե՞լ է արվեստաբան Վահրամ Թաթիկյանը, ով դելֆինարիումի կառուցման առնչությամբ հացադուլ էր անում, «Թռչնասերների կենտրոնի» նախագահը պատասխանեց. «Պարոն Թաթիկյանի դիրքորոշումը շատ զարմանալի է իմ եւ շատերի համար: Նա սկզբից ասում է, որ պետք է պայքարի դելֆինարիումի կառուցման դեմ, հետո պարզվեց, որ իրեն ձեռք է տալիս այդ իրավիճակը (կապույտ գույնի վրան քաշեց, ասաց ինձ տարածքն է հետաքրքում): Հացադուլն առանձ մեզ հետ համաձայնեցնելու արեց: Մեզ համար բացարձակ անհասկանալի է իր դիրքորոշումը: Ես չեմ հասկանում ինքը ինչի համար էր պայքարում»:
Նշենք, որ «Ոչ դելֆինարիումի կառուցմանը Երեւանում» ստորագրահավաքն սկսել է երեկվանից եւ կշարունակվի մինչեւ մյուս շաբաթ: Չի բացառվում, որ այն իրականացվի նաւե քաղաքի մարդաշատ վայրերում:




























