Ռուս իրավապահները նոյեմբերի 5-ին Կուբանի Կուշչեւսկայա բնակավայրի տներից մեկում 12 դիակ են հայտնաբերել: Զոհերից չորսը երեխա են: ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ սպանվածների վրա կտրող-ծակող վերքեր կան:

Սպանվածների թվում է «Աստոն» գյուղատնտեսական հոլդինգի ֆինանսական տնօրեն Վլադիմիր Միրոնենկոն: Այդ ընկերությունն իրականացնում է հացահատիկի ռուսական արտահանման տասը տոկոսը եւ բուսական յուղի արտահանման մեկ երրորդը:  

Սպանված է նաեւ տան տերը` Սերեվեր Ամետովը: Դատախազության տվյալներով, հանցագործության նախօրեին, նոյեմբերի 4-ին Միրոնենկոյի ընտանիքը Դոնի Ռոստովից հյուրընկալվել է Ամետովի տանը: