ԱՄՆ-ում սկսվել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի հուշերի գրքի վաճառքը: Այն կոչվում է Decision Points եւ մինչեւ վաճառասեղաններին հայտնվելը Amazon-ում արդեն մտել է բեստսելլերների եռյակ, գրում է Կորեսպոնդենտը:
Առաջին տպաքանակը 1,5 միլիոն է: Ոչ պաշտոնական տվյալներով, Բուշը գրքի համար 7 միլիոն դոլար ավանս է ստացել: Քաղաքական գործիչն անկեղծորեն պատմում է իր նախագահության ամենածանր պահերի մասին:
Գրքում Բուշը հիշում է նաեւ զավարճալի պահեր. օրինակ ` ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի լաբրադոր Կոնիի հետ հանդիպումը:





























