Հնդկաստան այցելության ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկա է գտնվել Tata Nano ավտոմեքենայի շնորհանդեսին, որն աշխարհում ամենաէժանն է: Մեքենան տեսնելու մեծ ցանկություն էր հայտնել ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման, գրում է հնդկական The Economic Times-ը:

Ամերիկյան զույգին դուր է եկել մեքենան, բայց նրանք չեն վարել այն:

Միեւնույն ժամանակ ամերիկյան պարբերականների մի մասը գրում է, որ նախագահական զույգը գտնվում է ամուսնալուծության շեմին 17 տարվա համատեղ կյանքից հետո: Վկայակոչելով հավաստի աղբյուրները՝ Globe հանդեսը գրում է, որ ընտանիքում լուրջ տարաձայնություններ կան, իսկ վերջին վեճի ժամանակ Բարաքն անգամ հանել է ամուսնական մատանին: Վեճի պատճառը 46-ամյա Միշելի՝ երրորդ երեխան ունենալուց հրաժարվելն է: Չի բացառվում, որ Բարաքը, որ երկու դուստրերի հայր է, երազում է որդու մասին:

Օբամա ընտանիքը նաեւ տարաձայնություններ ունի ծախսերի շուրջ: Միշելը 2011թ. իր բյուջեում 2 մլն դոլար է նախատեսել: Բարաք Օբամայի խորհրդականներն ասել են, որ իր կինը մտադիր է Նոր Տարուն մի քանի շրջագայություն կազմակերպել, իսկ դա կարող է բացասաբար ազդել Օբամայի վարկանիշի վրա:

Սպիտակ տունը դեռ չի մեկնաբանել տվյալ հաղորդագրությունները: