98 տարեկանում Լոս Անջելեսում մահացել է ամերիկյան հայտնի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի մայրը՝ Լիա Ադլերը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Hollywood Reporter-ը:
Լիա Ադլերը ռեժիսորի հոր՝ Առնոլդ Մեյեր Սփիլբերգի հետ ամուսնացել է 1945 թվականին: Զույգը չորս երեխա է ունեցել՝ Սթիվենը, Էննը, Սյուն ու Նենսին: 1966-ին նրանք ամուսնալուծվել են:
Սփիլբերգի հայրը ողջ է: Փետրվարի 6-ին նա 100 տարեկան է դարձել:




























