Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Եվրամիության անդամներին մեղադրել է իր երկրի՝ այդ կառույցին անդամակցելուն խոչընդոտելու մեջ:
Գյուլը հայտարարել է, որ Թուրքիայի ճանապարհին դրվում են «անարդար եւ արհեստական» պատնեշներ, սակայն հրաժարվել է բարձրաձայնել այդ մեղադրանքների մանրամասնությունները։ Թուրքիայի նախագահը խոստացել է, որ իր երկիրը ձգտելու է ԵՄ անդամության եւ պատրաստակամություն է հայտնել կատարել բոլոր պահանջները, հայտնում է 1news.az-ը:
Թուրքիայի՝ ԵՄ մուտք գործելուն դեմ են կառույցի երկու խոշոագույն անդամներ Ֆրանսիան եւ Գերմանիան, որոնք կարծում են, որ Թուրքիայի իշխանությունները պետք է ավելի ակտիվ պաշտպանեն խոսքի եւ կրոնի ազատությունները:





























