Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդի ձեռքից ստանալու է բրիտանական միջազգային հարաբերությունների Չեթեմ-հաուս թագավորական ինստիտուտի հեղինակավոր պարգեւը՝ տարածաշրջանում իրավիճակի կայունացման եւ Թուրքիայի ներքին արդիականացման համար:
Գյուլը ճանաչվել է որպես 2009թ. քաղաքական գործիչ՝ որպես «ազգային, տարածաշրջանային եւ ազգային» որակները համադրող առաջնորդ:
Չեթեմ-հաուսի առաջին դափնեկիրը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշենկոն է: Անցած տարի պարգեւատրվել էր Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























