Թերթի տեղեկություններով, վերջերս ԱՄՆ-ում ձերբակալված հայկական հանցավոր խմբավորման հետքերով երեկ Հայաստան են ժամանել ԱՄՆ ՀԴԲ 8 աշխատակիցներ, որոնք Սերժ Սարգսյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում ստուգումներ են սկսել ՊԵԿ-ում, Կադաստրի պետական կոմիտեում, ինչպես նաեւ մի շարք բանկերում։

Ամերիկացի մասնագետները բոլոր աշխատանքները իրականացնում են բացառապես իրենց հետ բերված հատուկ գործիքներով եւ հայերի հետ որեւէ շփում չեն ունենում։ Հայտնի դարձավ, որ ամերիկացիները հատկապես ստուգում են Հայաստանից Կիպրոս կատարված բոլոր փոխանցումների հետ կապված մանրամասները. ինչպես հայտնի է, Կիպրոսը համարվում է այն օվշորային գոտիներից մեկը, որտեղ հայ պաշտոնյաները սիրում են փողեր լվանալ։