Թերթը նշում է, թե երեկ լուրեր էին շրջում այն մասին, որ ՀՀ Վերահսկիչ պալատը ստուգումներ էր սկսել Սոցիալական ապահովության պետական ծառայությունում, որի արդյունքում ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի առողջությունը կտրուկ վատացել է։ Այնքան, որ նրան ստիպված են եղել հիվանդանոց տեղափոխել։ Թերթի թղթակցի հետ զրույցում ՎՊ-ից հաստատել են Սոցիալական ապահովության պետական ծառայությունում ստուգումների մասին լուրերը, սակայն չեն մանրամասնել, թե կոնկրետ ինչ խախտումներ են հայտնաբերվել։ Միայն նշել են, թե ստուգումների եզրակացությունը կներկայացնեն, երբ աշխատանքներն ավարտված կլինեն։ Սակայն, բազմաթիվ խախտումներ ու չարաշահումներ են հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն իր վերջին նիստում մի որոշում կայացրեց, համաձայն որի կենսաթոշակառուները կկարողանան թոշակները ստանալ նաեւ քարտային համակարգով։ Ըստ նույն աղբյուրների կառավարությունն այս քայլին գնացել է հենց ՎՊ բացահայտումների արդյունքում։

Հավանաբար այդ պատճառով էլ Սոցիալական ապահովության պետական ծառայությունում փակվել է վճարումների ծառայությունը։