Առնվազն 8 մարդ զոհվել, 41 մարդ վիրավորվել է Ալբանիայում ավտոբուսի աղետի արդյունքում: Հունական տրանսպորտային ընկերության Տիրանա-Աթենք ուղերթի ավտոբուսը կործանվել է Ալբանիայի հարավում՝ Հունաստանի սահմանից 85 կմ հեռավորության վրա:
Ուժեղ անձրեւի եւ սլլան ճանապարհի պայմաններում վարորդը կորցրել է կառավարումը, եւ մեքենան ընկել է 100-մետրանոց անդունդը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մեքենայում 49 ուղեւոր է եղել: Հայտնի է, որ նրանց մեծ մասը եղել է Ալբանիայի քաղաքացի: Վիրավոր ուղեւորները հայտարարել են, որ վարորդն անզգույշ է եղել ճանապարհին եւ խոսել բջջային հեռախոսով: Վարորդը, որը լուրջ վնասվածքներ չի ստացել, հարցաքննվում է ոստիկանության կողմից:





























