Նոյեմբերի 8-ին`ժամը 08.45-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի գերեզմանատան տարածքում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.01-ին, մարվել`09.19-ին:
Այրվել է Մ. Եղիազարյանին պատկանող «ԶԻԼ-130» մակնիշի 03 ՏՍ 457 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդի խցիկը եւ շարժիչի հատվածը:





























