Մերձկասպյան երկրների միջեւ համագործակցությունն ընդլայնվել է, հայտարարել է արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին:
«Այսօր մերձկասպյան երկրների միջեւ փոխադարձ համագործակցության հետաքրքրությունն ավելի է մեծացել»,- հայտարարել է Իրանի արտգործնախարարը՝ խոսելով Կասպից ծովի կարգավիճակի մասին:
Մոթաքին նշել է, որ Կասպից ծովի արդարացի բաժանումը միջազգային իրավունքի պահանջ եւ հիմնական սկզբունք է: Այդ հարցը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության երաշխիքն է:
Մոթաքին հավելել է, որ Իրանը բոլոր որոշումների համերաշխ ընդունման կողմնակից է:





























