Շախամտային աշխարհում նոյեմբերի 9-ը հիշարժան օր է: 25 տարի առաջ այդ օրը աշխարհի չեմպիոնի հավակնորդ Գարի Կասպարովը Անատոլի Կարպովից խլեց շախմատային թագը: Եզրափակիչ` 24-րդ պարտիայում սպիտակներով խաղացած Կարպովին չեմպինի տիտղոսը պաշտպանելու համար անհրաժեշտ էր միայն հաղթանակ:
«Նոյեմբերի 9-ի առավոտյան մայրս արթնացրեց ինձ խոսքերով. «Երեք տարի առաջ այս օրը դու խաղացիր Լյուցերնի Օլիմպիադայի քո լավագույն պարտիաներից մեկը: Դու սեւերով հաղթեցիր Կորչնոյին եւ ստացար քո առաջին «Օսկարը»: Դա լավ նշան է»,- գրում է Կասպարովը «Անլիմիտ մրցախաղ» գրքում:
«…եւ, վերջապես, Կարպովը մեկնում է ձեռքը` շնորհավորելով ինձ հաղթանակի եւ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Նույն վայրկյանին դահլիճում բարձրացած ամպրոպային աղմուկը վերջնականապես համոզեց ինձ, որ դա ճիշտ է»:
Կասպարովn աշխարհի չեմպիոն դարձավ 22 տարեկանում: Նա դասական մրցակարգով անցկացված վերջին չեմպիոնն է: Կասպարովը միշտ կլինի 13-րդ չեմպիոն եւ երբեք` նախկին:




























