Ամերիկյան դատարանը գազանային սպանությունների եւ բռնաբարությունների մեջ մեղադրել է ռուս հայտնի ռեժիսոր Ֆյոդոր Կոմիսարժեւսկու թոռանը՝ Ջոշուային եւ նրա հանցակից Սթիվեն Հեյեսին:
Տեղական օրենքներով նրանց մահապատիժ է սպառնում:
Քոնեքթիքութ նահանգի երդվյալ ատենակալների դատարանը նոյեմբերի 8-ին միաձայն մեղավոր է ճանաչել Կոմիսարժեւսկուն եւ Հեյեսին` երեք մարդու սպանության մեջ եւ մահապատիժ է պահանջել Հեյեսի համար: Նրա գործով վճիռը կայացվելու է դեկտեմբերին, իսկ Կոմիսարժեւսկու ճակատագիրը կորոշվի հաջորդ տարի:
Քննությանը հաջողվել է պարզել, որ երեք տարի առաջ 44-ամյա Ստիվեն Հեյեսն ու 26-ամյա Ջոշուան գիշերը մտել են Չեշիր քաղաքի մասնավոր տներից մեկը, որտեղ բնակվում էր բժիշկ Ուիլյամ Փոթին իր ընտանիքի հետ: Նրանք ծեծի են ենթարկել բժշկին, երեխաներին պատանդ վերցրել, իսկ բժշկի կնոջն ուղարկել բանկ՝ գումարի ետեւից:
Երբ կինը վերադարձել է, նրանք բռնաբարել եւ խեղդել են կնոջը, ապա նվաստացրել նրա դստերը: Ապա երեխաներին կապել են մահճակալին եւ հրդեհել տունը: Պետիին հաջողվել է դուրս պրծնել տանից:
Ջոշուա Կոմիսարժեւսկին թատերական հայտնի ռեժիսոր Ֆյոդոր Կոմիսարժեւսկու թոռն է:





























