Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոյի դեմ քրեական գործ է հարուցվել: Ինչպես «Կոմերսանտ-Ուկրաինա» թերթին հայտնել է Լուցենկոն, իրեն մեղադրում են «ունեցվածքի յուրացման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ»:
Լուցենկոյի խոսքով, իրեն նոյեմբերի 5-ին հրավիրել են Ուկրաինայի գլխավոր դատախազություն, որտեղ ներկայացրել են քրեական գործի հարուցման մասին որոշումը եւ ասել, որ նա վկայից վերածվել է կասկածյալի»:
Լուցենկոյի դեմ քրգործը հարուցվել է որ.օր-ի 191 հոդվածով, որը մինչեւ 8 տարվա ազատազրկում է նախատեսում:




























