ԱՄՆ-ում Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) աշխատակիցները մանկական պոռնոգրաֆիայի տարածման ցանց են հայտնաբերել եւ ձերբակալել մոտ 100 ենթադրյալ կավատների:

ՀԴԲ-ի գործողությունն անցկացվել է անցած երեք օրում 40 քաղաքներում եւ նպատակ է հետապնդել փրկել 69 երեխաների, որոնք ներգրավված են եղել մարմնավաճառության ցանցում, գրում է Utro.ru-ն:

Օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալվել են 885 կասկածյալներ, ներառյալ 99 ենթադրյալ կավատներ: