«Երբ տանը հրդեհ է, պետք է նախ հրդեհը հանգցնել, նոր միայն խոսել ծրագրերից»,- նման պատասխան տվեց ՀՀ վարչապետի օգնական, տնտեսական զարգացմանը նպաստող խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը, հարցին, թե ինչու է կառավարությունը ֆինանսավորում հենց այն ոլորտը` շինարարությունը, որը ճգնաժամի հիմնական «մեղավորն» է Հայաստանում: Հիշեցնենք, որ հենց այդ ոլորտւմ գրանցված աննախադեպ անկումն է (55 տոկոս) պատճառը, որ 7 ամսվա տվյալներով հայաստանում գրանցվել է 18,5 տոկոս տնտեսական անկում:

«Շինարարության ոլորտը ֆինանսավորելը կառավարության համար անկյունաքարային ծրագիրը չէ, սա միայն հակաճգնաժամային ծրագրերից մեկն է»,- ընդգծեց Դ. Հարությունյանը, հավելելով, որ հակաճգնաժամային ծրագրերի շարքում է նաեւ Ազգային հիպոտեքային ընկերություն ստեղծելով երկրում պահանջակի խթանումը:

Այսինքն ստացվում է, որ կառավարությունը «հրդեհը» մարելու համար կրկին ֆինանսավորում է շինարարության ոլորտը, որի արդյունքում, ըստ որոշ տնտեսագետների, ՀՀ տնտեսությունը կրկին անհամաչափ ու վտանգավոր կառուցված ունենալու, ինչպես ճգնաժամից առաջ էր: