Չելսիի ղեկավարությունը քննարկում է ավելի մեծ ստադիոնի շինարարության տարբերակ: Guardian-ը հաղորդում է, որ նոր 60 հազար տեղանոց ստադիոնը կարող է կառուցվել Արեւմտյան Լոնդոնի Էրլզ Քորթ շրջանում: Տարածքը գտնվում է Չելսիի ստադիոնից` Ստեմֆորդ Բրիջից ոչ հեռու: Արդեն 105 տարի Չելսին իր հանդիպումներն անցկացնում է Ստեմֆորդ Բրիջում: Նշվում է, որ Ռոման Աբրամովիչին հեշտ չի լինի ստանալ նոր ստադիոնի շինարարության իրավունքը, քանի որ Լոնդոնի գլխավոր ճարտարապետ Թերի Ֆարելը նույն տարածքում նախատեսում է բնակելի համալիր կառուցել: Սակայն Չելսիի նախագահ Բրյուս Բաքը նշել է, որ ամեն դեպքում 2015-ից շուտ ստադիոնի շինարությունը չի ավարտվի: