ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր եւ Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածները:

Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34-րդ կմ-ը:

Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում եւ Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց:

Արարատի եւ Արմավիրի մարզերում առկա է մառախուղ:

Արցախում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: