Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կուսակցության խորհրդարանական խմբակցության առջեւ ելույթ ունենալիս պատասխանել է իր լեզուն կտրել ցանկացող «Ազգայնական շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Մեհմեդ Շանդրին։
Թուրքական Dunyabulteni-ի փոխանցմամբ՝ Էրդողանը քննադատել է «Ազգայնական շարժում» կուսակցությանը եւ դիմել իր լեզուն կտրել անկացող Մեհմեդ Շանդրին. «Այդ երբվանի՞ց եք դարձել գլուխ կտրող։ Չեմ հասկանում, դուք քաղաքական կուսակցությու՞ն եք, թե՞ մսագործ։
Ժողովրդավարական հասարակության մեջ պաշտոնյաներին ժողովուրդն է բերում եւ տանում»,-նշել է Թուրքիայի վարչապետը։
Նշենք, որ Մեհմեդ Շանդըրը հայտարարել էր, թե Էրդողանը իր լեզուն երկարացրել է եւ իրենք այդ լեզուն կկտրեն։




























