Գերմանիան պետք է կատարի ՆԱՏՕ-ի շրջանակներում պաշտպանության ծախսերը մեծացնելու իր պարտավորությունները՝ հասցնելով ՀՆԱ-ի 2 տոկոսին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է Reuters-ը:

«Պարտավորությունները պետք է կատարվեն: Մյուսները մեզնից դա են պահանջում, եւ կարծում եմ՝ մենք պետք է դա կատարենք»,- ասել է Մերկելը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո Գերմանիայի վրա ճնշում է գործադրվում՝ կապված ՆԱՏՕ-ի շրջանակում պաշտպանական ծախսերի հետ: