Ոսկեվազ գյուղի «Բերդի գլուխ» կոչվող տարածքից նոյեմբերի 8-ին գողություն է կատարվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկու քաղաքացիներ` Սամվել Հ.-ն եւ Ռաֆիկ Հ.-ն Ոսկեվազ գյուղի հին ամրոցի տարածքը քանդելով` վնասել են պատմաճարտարապետական նշանակության վայրը, ապա պարկերի ավազանման սպիտակ զանգված լցրել:

Սամվել Հ.-ն եւ Ռաֆիկ Հ.-ն բերման են ենթարկվել բաժին:

Կատարվում է հետաքննություն: