DigiTec-ի շրջանակներում տեղի ունեցավ «ԱրմԹեք»-ին նվիրված խորհրդակցություն, որի մուտքը, սակայն, լրագրողների համար արգելված էր։ Թե ինչ արդյունքներ կան այդ խորհրդակցությունից փորձեցինք պարզել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Հովհաննես Ավոյանից։

Digitec-ի շրջանակներում անցկացվող «ԱրմԹեք»-ին նվիրված խորհրդակցության ժամանակ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կստեղծի «ԱրմԹեք»-ի կանոնադրությունը եւ կառուցվածքային կարգը։ Այս մասին NEWS.am- ի Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Հովհաննես Ավոյանը՝ հավելելով, որ աշխատանքային խումբը կստեղծի մշտական գործող կառույց, որը կզբաղվի «ԱրմԹեք»-ի կազմակերպչական հարցերով ողջ տարվա ընթացքում։

Հ. Ավոյանի խոսքով՝ «ԱրմԹեք»-ի մշտական աշխատանքային խմբում ընդգրկված են ներկայացուցյչներ ինչպես հայաստանյան պետական եւ մասնավոր հատվածներից, այնպես էլ սփյուռքի ներկայացուցիչներ։