«Գազպրոմ» ընկերությունը վստահ է «Թուրքական հոսք» նախագծի իրականացման հարցում՝ նախագծային ֆինանսավորման միջոցով։ Այս մասին հաղորդում է TASS–ը՝ վկայակոչելով «Գազպրոմ»-ի կառավարման անդամ Օլեգ Ակսյուտինը։

««Թուրքական հոսք»–ի իրականացման համար բոլոր պայմանները՝ նախագծային ֆինանսավորման պայմաններում, առկա են, մենք դրանով զբաղվում ենք»,-ասել է Ակսյուտինը։

Նա նաեւ ընդգծել է, որ հնարավոր նախագծային ֆինանսավորման տվյալ գաղափարը ծագել է  Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ  միջկառավարական համաձայնագրի ստորագրումից հետո։