Հյուսիսային Ամերիկայի կույրերն այսուհետ հնարավորություն կունենան կարդալ նաեւ պոռնոգրաֆիկ գիրք: Այս մասին հաղորդում է կանադական torontosun.com կայքէջը: Կույրերի համար նախատեսված առաջին պոռնոգրաֆիկ գրքի հեղինակը կանադացի նկարչուհի Լիզա Մերֆլին է: Նրա հեղինակած գրքում էրոտիկ բովանդակություն ունեցող տեքստերից բացի, կան  նաեւ մերկ տղամարդկանց եւ կանանց նկարներ, որոնց շոշափելով կույրերը կարող են պատկերացում կազմել նկարների վերաբերյալ: Գրքում պոռնոգրաֆիկ բնույթի տեքստերը գրված են Բրայլի շրիֆտով: