Բուհն ավարտելուց հետո հայ ճարտարապետները պետք է սովորեն նաեւ Ճարտարապետների պալատի դպրոցում: Այս մասին փետրվարի 28-ին՝ խորհրդարանում հայտարարեց կառավարությանն առնընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը՝ ներկայացնելով «Ճարտարապետական գործունեության մասին» օրինագիծը:
Օրինագծով առաջարկվում է Ճարտարապետների միությունը Ճարտարապետների պալատի վերափոխել: Ճարտարապետները կոլեգիալ որոշումներով մեկը մյուսին կլիցենզավորեն, նաեւ կորոշեն պատասխանատվության միջոցները: Լիցենզավորումը կսկսի անցկացվել դպրոցի հիման վրա, որը կբացվի Պալատին առընթեր:




























