Հիմք ընդունելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի միջնորդությունը՝ Հայաստանի կառվարությունը որոշել է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Մեծի Տանն Կիլիկիո միաբան Ռազմիկ Եմիշյանին (ծնված` 12.11.1983թ., Հայաuտանի Հանրապետության Արարատի մարզ, գ. Լուսառատ), որի 27 տարին կլրանա օրերս։
Բացի այդ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի թվով 23 հոգեւոր ծառայության անցած քաղաքացիների, որոնք Մեծի Տանն Կիլիկիո, Երուuաղեմի Uրբոց Հակոբյանց միաբաններ են ու Հնդկաստանի Կալկաթայի մարդասիրական ճեմարանի սաներ:





























