Թուրքիայի Վանի նահանգի Արճեշի շրջանում մի տան մեջ հայտնաբերել են դանակով սպանված 4 երեխաների եւ մորը։

Firat գործակալության փոխանցմամբ՝  Ասլանների ընտանիքի հարեւանները նկատել են, որ ամբողջ օրվա ընթացքում տնից անցուդարձ անող չկա եւ հետաքրքրված այցել են տուն եւ հանդիպել ահասարսուռ տեսարանի։   Հարեւանները տան մեջ սպանված են գտել մորը եւ 18, 16, 6 եւ 4 տարեկան երեխաներին։

Հայտնի է, որ հիշյալ ընտանիքի ֆինանսական դրությունը այնքան էլ լավ չի եղել։ Հայրը աշխատում է Ստամբուլում եւ լսելով այս դառը լուրը շտապել է տուն։ Հարեւաններից նշել են նաեւ, որ սպանված մայրը հղի է եղել։

Ոստիկանությունն աշխատանքներ է տանում պարզելու տեղի ունեցածը եւ գտնելու մեղավորներին։