Delta ավիաընկերության օդաչու Ջորջ Լա-Փերլը Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում ձերբակալվել է հենց օդաչուի սրահից՝ ում օրգանիզմում ալկոհոլի քանակությունը նորմայից 5 անգամ բարձր է եղել:

Օդանավը պետք է ուղեւորվեր Դեթրոյթ, սակայն 48-ամյա օդաչուն ենթադրել է, վերջնակետը Նյու Յորքն է, գրում է Rosbalt-ը: Նա, փաստորեն, այնքան հարբած է եղել, որ չի հիշել, թե ուր պետք է թռչի:

Օդանավում եղել է 213 ուղեւոր: