40-ամյա ճապոնացին փորձել է զենք մտցնել շինություն, ուր կկայանա Ասիա-Խաղաղօվկիանոսյան համագործակցության գագաթաժողովը։ Նրան ձերբակալել են։ Բացի 10 սմ երկարությամբ դաշույնից, աշխատակցի անձնական իրերի միջից հայտնաբերվել է եւս երկու դանակ։ Ինքը՝ ձերբակալվածը, հայտարարել է, որ «դանակները վերցրել է ինքնապաշտպանական նպատակներով», հայտնում է utro.ru-ն։
Շենքում, ուր ձերբակալվածը փորձում էր զենք մտցնել, նոյեմբերի 13-ին պետք է կայանա ԱԽՀ գագաթաժողովը՝ 21 երկրների ղեկավարների մասնակցությամբ։
Ասիա-Խաղաղօվկիանոսյան համագործակցության մեջ են մտնում 21 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, Չինաստանը, Հարավային Կորեան, Ճապոնիան, Մեքսիկան, Ավսրալիան եւ Հարավ-Արեւելյան Ասիայի պետություններ։





























