Մարտի 1–ին՝ քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը, Երեւանի բժշկական համալսարանում զորավարժություններ են տեղի ունեցել։ (ֆոտոռեպորտաժ)

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կազմակերպած զորավարժություններին բուհի ուսանողները շատ ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին։ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մասնակցել են ավելի քան 90 փրկարարներ ու տեխնիկա։

Ըստ զորավարժությունների սցենարի՝ հակառակորդը խախտել է հանրապետության օդային սահմանները, եւ մայրաքաղաքն ավիացիոն հարձակման է ենթարկվել։ Օդային տագնապի ազդանշանը լսելուն պես ուսանողներն ու դասախոսները տեղեր են զբաղեցրել ապաստարաններում։  Սակայն պայմանական հարձակման ժամանակ վնասվել է բուհի շենքը, մասնակի փլուզում ու հրդեհ է տեղի ունեցել։ Իսկ շինությունում եւ տանիքում արգելափակված ուսանողներ են եղել։

Ավարտանշանից հետո սկսվել է հետեւանքների չեզոքացումը։ Հրշեջները հանգցրել են հրդեհը, արգելփակված ուսանողները փրկարարների օգնությամբ «երկիր են վերադարձել»։ Փլատակների տակ նաեւ մարդիկ են փնտրվել շների օգնությամբ։ Դեպքի վայր են ժամաել նաեւ վթարային ծառայությունների ներկայացուցիչներ։

Համաձայն զորավարժությունների սցենարի երկրորդ մասի՝ պետք է վնասազերծել արկը։ Հատկապես վտանգավոր է այն, որ դեռեւս չպայթած արկն ընկել է վնասված մարդատար ավտոմեքենայի կողքին, որտեղ ուղեւորներ կան։

Սակրավորների ու փրկարարների օպերատիվ ու հստակ գործողությունների շնորհիվ՝ բոլոր «տուժածները» փոխանցվել են բժիշկներին։

Նշենք, որ «տուժածների» դերում հանդես են եկել բուհի ուսանողները, ովքեր մեծ հաճույքով մասնակցել են զորավարժություններին։

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի\NEWS.am