Փախստականներին ընդունելու հարցը ԵՄ-ում պետք է համերաշխ աջակցության արժանանա, ինչպես Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը: Այս մասին Բավարիայի Պասաու քաղաքում ելույթ ունենալիս հայտարարել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Գերմանիայի կանցլերի թեկնածու, Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցը, փախանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ԵՄ-ի որոշ երկրներ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին կողմ հանդես գալով՝ հայտարարում են, որ իրենց ուղղված սպառնալիք են զգում եւ բոլորից համերաշխություն են պահանջում, եւ այն ստանում են… Եթե պատժամիջոցների հարցում ասում ենք, որ «համերաշխ ենք», ապա ինչու փախստականներին ընդունելու հարցում համերաշխություն չկա: Համերաշխությունը միակողմանի երթեւեկությամբ մայրուղի չէ, դա բոլորի խնդիրն է»,- ասել է Շուլցը:


























