«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի երեկոյան ելույթ է ունեցել Կոնգրեսում։ Կամ գուցե՞ Պետդումայում։ Եվ ինչպե՞ս կարելի է պարզել տարբերությունը»,- հեգնում է The Washington Post-ի տեսաբան Դանա Միլբենքը։

«Թրամփը մոտ 5 հազար բառ է արտասանել ու խոսել 60 րոպե, բայց այդ բառերի մեջ չկար «Ռուսաստան» բառը ու այդ րոպեներից ոչ մեկը նվիրված չէր ամերիկյան ժողովրդավարությունը խաթարելու՝ մեր աշխարհքաղաքական հակառակորդի հաջողված փորձին»,- նշում է հեղինակը։

«Նույնիսկ Պուտինը դժվար թե կարողանար ավելի հարմար մարդկանց գտնել ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը հետաքննելու համար, քան նրանք, ում հիմա դա հանձնարարված է», ասվում է հոդվածում։

«Ուշադիր դիտարկենք հանրապետական Դեւին Նունյեսին, Ներկայացուցիչների պալատում Ռուսաստանի գործողությունները հետաքննող հանձնաժողովի նախագահին», ասում է Միլբենքը։

Նունյեսը օրերս հայտնել էր, որ հետաքննության արդյունքներով որեւէ ապացույց չի հայտնաբերվել։ Նունյեսը կրկնել է Թրամփի հայտարարությունն այն մասին, որ իրական սկանդալի պատճառը ոչ թե Ռուսաստանի հետ կապերն են եղել, այլ նման կապերի մասին տեղեկությունների չթույլատրված արտահոսքը։ «Եվ մի՞թե նման մարդը կարող է անկողմնապահ հետաքննություն անցկացնել։ Նույն հաջողությամբ կարելի էր Կրեմլին վստահել այդ հետաքննությունը»։