ԱՄՆ-ում նոյեմբերի 9-ին 17 մարդ է ձերբակալվել` Հոլոքոսթի զոհերին օգնություն ցուցաբերող հիմնադրամից 42,5 միլիոն դոլար գողանալու մեղադրանքով: Մեղադրյալների մեծ մասն այդ հիմնադրամի աշխատակիցներ են, հայտնել է Նյու Յորքի հարավային շրջանի դատախազ Պրիտ Բհարարան:

Քննության տվյալներով, խաբեբաները մոտ 5,5 հազար կեղծ դիմումներ են ներկայացրել տարբեր անձանց անունով՝ նյութական օգնության խնդրանքով: Դատախազությունն անվանել է մեղադրյալների անունները, Էսպիրա Բաս, Ռոզալիա Բրոդեցկայա, Պոլինա Տոյկաչ, Ֆաինա Դեվիդսոն, Ռաիսա Բելգորոդսկայա, Սեմյոն Դոմնիտսեր: Վերջինս համարվում է մեքենայությունների գլխավոր հեղինակը: Գումարները փոխանցվել են Բրուքլինում բնակվող ներգաղթյալներին:  Դատախազությունը նշել է, որ այդ անձանց մի զգալի մասն անգամ հրեաներ չեն եղել:

Մեղադրյալներին մինչեւ 20 տարվա ազատազրկում է սպառնում: