Բաշկիրիայում ծածկռտուքի ժամանակ հրազենից սպանվել է 24-ամյա Մամիկոն Մանուկյանը:
Ընկերախումբը հանգստանում էր սրճարանում, երբ հարեւան սեղանին նստածները սկսել ե ծաղրել նրանց: Հաստատության պահապանները ոստիկանություն կանչելու փոխարեն երիտասարդներին վռնդել են սրճարանից: Վեճի ընթացքում երիտասարդներից մեկը հանել է ատրճանակն ու երկու անգամ կրակել Մամիկոն Մանուկյանի գլխին: Ընկերները Մամիկոնին տեղափոխել են հարեւան հիվանդանոց, որտեղ բժիշկները փորձել են փրկել նրա կյանքը, սակայն ապարդյուն:
Հանցագործն, իմանալով, որ իր զոհը գտնվում է ծանր վիճակում, եկել է հիվանդանոց՝ կիսատ թողած գործն ավարտելու համար, սակայն նրան արգելել են դա անել իրավապահները: Հանցագործին հաջողվել է փախուստի դիմել:
Մամիկոն Մանուկյանի ընտանիքը Ռուսաստան էր տեղափոխվել Հայաստանից` Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո:





























