Սուդանի նախագահ Օմար Հասան ալ-Բաշիրը երկիրը շուրջ 30 տարի կառավարելուց հետո վերականգնել է վարչապետի պաշտոնը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Այդ պաշտոնը կզբաղեցնի առաջին փոխնախագահ Բաքրի Հասան Սալեհը: Ընդ որում, նա կհամատեղի երկու պաշտոնները:
Օմար ալ-Բաշիրն իշխանության է եկել 1989 թվականին եւ լուծարել վարչապետի պաշտոնը՝ ստանձնելով պետության եւ կառավարության ղեկավարի պաշտոնները:




























