Ավագ քահանա Գեորգի Մամալաձեն քնիչներին տեսանյութ է փոխանցել, որն անեծք է պարունակում: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Միխաիլ Ռամիշվիլին, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»: 

«Եթե իմ մոտ ցիանիդ է եղել եւ ես պատրաստվել եմ թունավորել պատրիարքին, Շորենին կամ բարձրաստիճան այլ հոգեւոր անձի, ապա թող այս անեծքով ապրեն իմ ժառանգները, իսկ եթե ոչ՝ ձեր ժառանգները»,- նշված է եղել տեսանյությում:  

Մամալաձեն շարունակում է պնդել, որ ցուցմունքները կշարունակի այն բանից հետո, երբ իր ընտանիքի անդամներին ապահովեն հսկողությամբ:

Մինչդեռ դատախազ Ջարջի Ցիկլաուրին կարծում է, որ նա դիտավորյալ չի պատասխանում հարցերին: Բանտից ձեռնունայն հեռացած դատախազը հաստատել է, որ ավագ քահանան փաստաբանի միջոցով անեծք է ուղարկել: